News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիա իրականացնողներին ոստիկանները թույլ չեն տվել փակել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը:

«Դուք խոչընդոտում եք մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, ուստի խնդրում եմ, ձեր երթը արեք։ Մարդիկ օդանավակայան են գնում, մի խանգարեք մյուս քաղաքացիներին, եթե կազմակերպված երթ եք անում, ոչ մի խնդիր չկա, ոստիկանները կպահպանեն կարգ ու կանոնը»,- ակցիայի մասնակիցներին դիմելով ասաց Էջմիածնի ոստիկանապետ Խմելյանը՝ նշելով, որ ոչ մի իրազեկում  տեղական ինքնակառավարման մարմիններին չկա նրանց ակցիայի հետ կապված։

Այս պահին ակցիայի մասնակիցներն ավտոերթ են իրականացնում։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումից հետո բողոքի ակցիաներ են սկսվել այդ որոշման դեմ:

Տպել
Ամենաշատ