News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պրահայի հին քաղաքի հրապարակում՝ «Կլեմենս» եկեղեցու մոտակայքում հունվարի 11-ին, կողոպտել են Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանին, որը գլխավորում էր միջգերտեսչական համագործակցության շրջանակում ուսումնական այցի մեկնած հայկական պատվիրակությունը։

Shamshyan.com-ի  Փոխանցնամբ, կողոպտիչներն, աննկատ բացելով նրա պայուսակը, տարել էին դրամապանակը, որի մեջ եղել էր մոտ 600 եվրո, բանկային քարտերն ու այլ կարեւոր փաստաթղթեր։ Պրահայի ոստիկանությունում պարզվել է, որ հենց այդ տարածքում մեծ քանակությամբ տուրիստների են կողոպտել, այստեղ պարզաբանել են, որ չեխերը նման բան չեն անում, հիմնականում Ռումինայից եկած գնչուներ են զբաղվում թալանով։ Այս օրերին Պրահայի կենտրոնում հաճախակի կարելի է հանդիպել մեծ թվով ոստիկանների, որոնք ամեն քայլափոխի ստիպված են բերման են ենթարկել կասկածելի երիտասարդների։

Կողոպտվելու կապակցությամբ Արթուր Նաջարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Պրահան դարձել է Եվրոպայում կողոպուտների կատարման ամենամեծ էպիկենտրոնը: Վիճակագրությունն եւ ոստիկանությունում սաղ գիշեր նմանատիպ դեպքերի մասին հայտարարություն տվողներն էլ վկա: Հեչ կապ չունի, որ զգոնությունդ միշտ գերմակարդակում է, արտերկրում գործողումներիդ փորձն էլ անսահմանափակ, միեւնույն է, կարող ես հեշտությամբ դառնալ կողոպուտի զոհ»:

Մեկ օր անց վերադարձել են Արթուր Նաջարյանի դրամապանակը՝իհարկե, առանց գումարի։ «Փաստորեն Պրահայում «գողերը» մինչեւ հոգու խորքը գող չեն Դրամապանակիցս հանել են ամբողջ կանխիկ գումարը, իսկ «տակի նստվածքը» մեծահոգաբար փոխանցել են համապատասխան մարմիներին «խեղճ ու կրակ» տուրիստին հետ վերադարձնելու համար»,-կատակել է Արթուր Նաջարյանը իր ֆեյսբուքյան էջում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ