
Մի տղամարդ աղմուկով մտել է Մելբուռնի ոստիկանական բաժնի տարածք. նրա ավտոմեքենան հարվածել է հրշեջ ջրածորանին, իսկ հետո նա ներխուժել է ոստիկանության շենք եւ պահանջել վերադարձնել թմրանյութերը, տեղեկացնում է AAP-ը։
Շաբաթ օրը նրա ավտոմեքենան ներխուժել է հետիոտների հատված, հետո մտել սիզամարգ ու հարվածվել Ռիչմոնդի ոստիկանության բաժնի շենքի առջեւի հրշեջ ջրածորանին։ Մեքենայից դուրս է եկել մի տղամարդ եւ սպաներին հայտարարել, թե եկել է, որ վերցնի նախօրեին իրենից առգրավված թմրանյութերը։
Արդյունքում՝ 59-ամյա տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ խուզարկության ժամանակ նրա մոտ հերոին է հայտնաբերվել։
Հաղորդվում է նաեւ, որ չարաբաստիկ մեքենայի ղեկին եղել է ոչ թե նա, այլ մի կին, որը հասցվել է հիվանդանոց։ Նախատեսում են նրան հարցաքննել ավելի ուշ։