News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էկվադորում Ռուսաստանի դեսպանությունը ուրբաթ ՌԻԱ «Նովոստի»-ին հաստատել է մի ռուսաստանցու հայրենիք՝ Պետերբուրգ վերադարձնելու փաստը, որը մոտ ութ տարի առաջ Ռուսաստանում անհետ կորել էր եւ, ինչպես պարզվեց, այդ տարիներին ապրել էր Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի փողոցներում։

Ավելի վաղ Կիտոյի մայրաքաղաքի Սան Խոսե մունիցիպալիտետի անօթեւաններով զբաղվող ծառայությունը տեղեկացրել էր, որ օգնել է հայրենիք վերադարձնել ռուսաստանցի Մաքսիմ Բախարեւին, որին գտել է Էկվադորի մայրաքաղաքում՝ անտուն ու աղքատ վիճակում։

«Նա Էկվադոր էր եկել մոտ ութ տարի առաջ։ Նրա առողջական վիճակն այնքան էլ լավ չէր, մասնավորապես հոգեկան խանգարման առումով»,- ՌԻԱ «Նովոստի»-ին պատմել է դեսպանության մամուլի քարտուղար Անդրեյ Շչեդրինը։

Դիվանագետի խոսքերով՝ շուտով Բախարեւը մնացել է առանց գոյամիջոցների եւ հայտնվել փողոցում, իսկ հետո հայտնվել Էկվադորի սոցիալական ծառայության տեսադաշտում։ «Նրան օգնություն են ցուցաբերել եւ պարզել, որ Ռուսաստանից է, դիմել են հյուպատոսություն, հյուպատոսը նրա անձնագրով հայց է ներկայացրել, ինչից հետո հաստատվել է, որ նա Ռուսաստանի քաղաքացի է»,- ասել է Շչեդրինը։

Այնուհետեւ դեսպանությունը սոցցանցերով կապվել է Բախարեւի ծնողների հետ եւ պարզել, որ նա անհետ կորել էր ութ տարի առաջ։ «Սկսվեց նրան հայրենիք վերադարձնելու գործընթացը, որը որոշակի ժամանակ տեւեց։ Առողջական խնդիրների հետ կապված՝ անմիջապես չհաջողվեց նրան ուղարկել Ռուսաստան, հաջողեցինք պայմանավորվել միայն Lufthansa ավիաընկերության հետ։ Վերջինս բարեհաջող նրան հասցրեց Սանկտ Պետերբուրգ, ինչը հաստատեցին նրա ծնողները»,- ասել է մամուլի քարտուղարը։

Շչեդրինը ճշգրտել է, որ տոմսը եւ ուղեկցումը ռուսաստանցու համար վճարել են նրա ծնողները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ