Թուրքիայի կողմից բռնազավթված Կիպրոսի թուրքական մասում ոստիկանները ձերբակալել են գյուլենական լինելու մեջ մեղադրվող 213 անձի։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Կիպրոսի թուրքական հատվածում ձերբակալված 213 անձ Թուրքիայի պահանջով ուղարկվել են Թուրքիա։
Ձերբակալվածների մեջ մեծ թիվ են կազմում բարձրաստիճան զինվորականներ։