News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինքն է եղել Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախաձեռնողը, եւ 2016թ. ապրիլյան սրացումից հետո հայտարարում էր այն մասին, որ դա համաձայնեցված է եղել ռուսական կողմի հետ՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալու նպատակով։ Այս մասին Նովոստի Արմենիա - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Սակայն, ըստ նրա, հիմա վարչապետի պաշտոնակատարն այդ հարցի շուրջ լռում է։

«Մենք ոչ միայն ընդդիմություն չունենք խորհրդարանում, այլեւ մեր իշխանությունները չունեն հստակ գաղափարախոսություն։ Այս ամենը բացասաբար է անդրադառնում Հայաստանի եվրասիական ինտեգրման գործընթացի վրա, քանի որ այն արդեն իզգոյ է դարձել ինչպես Եվրասիական տնտեսական միությունում, այնպես էլ ՀԱՊԿ-ում։ Եվ այդ ամենը՝ շնորհիվ Հայաստանի կառավարության քաղաքականության, եւ, առաջին հերթին, հենց Նիկոլ Փաշինյանի»,- պարզաբանել է Շարմազանովը։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքերով՝ եվրասիական տնտեսական համագործակցությունը եւ Հայաստանի արդյունավետ տնտեսական զարգացման հնարավորություններն այդ շրջանակներում համապատասխանում են ժողովրդի շահերին, ինչը միշտ եղել է իրենց կուսակցության գերակայություններից մեկը։

«Այս առնչությամբ նոր գումարման խորհրդարանում մենք հանդես ենք գալիս տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ