News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 18
USD
481.49
EUR
550.01
RUB
6.3
Տեսնել լրահոսը


Աին ինչ կատարվում է, ինձ համար զարմանալի է, մենք՝ Մհեր Ենոքյանի ընտանիքի անդամներս, որեւէ գործընթացի մասին տեղեկատվություն չունենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, ասուլիսի ժամանակ նշեց դաժան սպանության համար մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը:

Անդրադառնալով համացանցում տարածված այն տեղեկություներին, թե ինքը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի մամուլի խոսնակ, Մհեր Ենոքյանին ներում շնորհելու համար օգտագործում է վարչական լծակներ, Մեժլումյանն ասաց. «Հնչում են մեղադրանքներ ներման հանձնաժողովի վրա հնարավոր ճնշումների վերաբերյալ, ու դա ներկայացվում է որպես գոյություն ունեցող փաստ: Միայն այն հանգամանքը, որ ես Պետական վերահսկողության ծառայությունում ժամանակավոր պաշտոն եմ զբաղեցնում, դա իր մեջ հանցակազմ չի պարունակում: Ծիծաղելի է, որ ես իբր ճնշումներ եմ բանեցնում, բայց իրականում չգիտեմ գործի ելքի մասին: Նույնիսկ չգիտեմ՝ երբ է քննարկումը եղել»:

Մեժլումյանը նշեց, որ դեկտեմբերի 28-ին իրեն ուղարկել են տարիներ առաջ դաժանորեն սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Միքայել Աղաջանովի առաջին ֆեյսբուքյան գրառումը. «Դրանից սկսեցինք ենթադրել, որ ինչ-որ բան կատարվել է: Այնուհետեւ ինձ զանգահարում է Ջուլիետա Ամիրխանյանը՝ պատվարժան եւ ազնիվ լրագրող, ի պատիվ իրեն հրաժարվել է Մհերին սեւացնող հաղորդում նկարահանել, որն իրեն առաջարկվել է գումարի դիմաց: Նրան միջնորդավորված դիմել են այդ առթիվ: Նա այն լրագրողն էր, որը 22 տարի առաջ հանգամանորեն լուսաբանել է այս գործը եւ հրապարակել հոդված»,-ասաց Մեջլումյանը

Նրա խոսքով՝ որպես նկարահանում պատվիրելու պատճառաբանություն նշել են, որ «հնարավոր է՝ Մհերին շուտով ազատեն». «Ներման հանձնաժողովից ապօրինաբար արտահոսք է եղել, գաղտնիությունը խախտվել է: «Ներման մասին» օրենքի համաձայն տուժող կողմը ոչ պետք է իրազեկվի, ոչ մասնակից դառնա այդ գործընթացին: Հնարավոր է հանձնաժողովի որոշ անդամներ, որ նախկին իշխանությաններկայացուցիչներ են, ունեցել են սերտ կապեր եւ տեղեկատվության արտահոսք է եղել, իսկ ես որեւէ տեղեկատվություն չեմ ունեցել: Իրենց արձագանքից եմ հասկացել, որ գուցե ինչ-որ բան քննարկվել է եւ հնարավոր է՝ դրական եզրակացություն է տրվել: Մենք խիստ վրդովված ենք, ներման հանձնաժողովում այս ընթացակարգի խախտման հետ կապված, որը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ մեր ճակատագրում»,- ասաց նա:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։ Տեղեկություն կա, որ  ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և օրերս նրան ներում կշնորհվի։

ՀՀ արդարադատության նախարարությունից NEWS.am–ին հայտնել են, որ ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անցած շաբաթ պարեկները Երեւանում 1270 խախտում են հայտնաբերել. 129 վարորդ եղել է ոչ սթափ
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են...
Ճանապարհային ոստիկաններն ու Իջևանի բաժնի ծառայողները գողացված համարանիշ են հայտնաբերել
Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ...
Երիտասարդները որոնվում են հարուցված քրեական գործի շրջանակներում
Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ մոտակա բաժին...
Տանտիրուհին վերադարձել էր և տեսել, որ հեռուստացույցն ու կենցաղային իրերը չկան. գողությունը բացահայտվեց ժամերի ընթացքում
Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի մի տնից գողություն էր կատարվել...
Իր տան պատշգամբ մտած երիտասարդի վրա կրակած տղամարդուն դատարանն ազատ արձակելու որոշում կայացրեց
Գոռ Երեմյանը նկատելուց հետո ցատկել է պատշգամբից ու դիմել է փախուստի…
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3898 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ...
Ամենաշատ