News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կեսօրին Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ուղղված այնտեղ տեղակայված ռուսական բազային։ Այս ակցիայի նպատակն էր հիշեցնել 4 տարի առաջ բազայի զինծառայողներից մեկի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության, ինչպես նաև 2018 թվականի դեկտեմբերին նույն բազայի զինծառայողի կողմից Գյումրիում իրականացված մեկ այլ սպանության մասին, երբ զինծառայողի ծեծի հետեւանքով մահացել էր Ջուլիետա Ղուկասյանը:

Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջարկում է կրկնակի հսկողության տակ վերցնել ռուսական 102-րդ ռազմաբազան:

«Իշխանություններից պահանջվում է  հետեւյալը. նախ, Ջուլիետա Ղուկասյանի նկատմամբ մահացու ծեծի գործով մեղադրյալին եւ հնարավոր այլ մեղադրյալներին ջանքեր ներդնել նրանց ՀՀ իշխանություններին փոխանցելու եւ բարեխիղճ քննություն անցկացնելու համար: Ինչպես հիշում եք, եւ 4 տարի առաջ, եւ մեկ տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազները իրենց կարծիքով, օրենսդրության մեջ եղած ինչ-ինչ հակասությունները սկսեցին մեկնաբանել ՌԴ քաղաքացու օգտին: Փորձագետների վերլուծություններով այս ռազմաբազայի մասին համաձայնագրերը նման փոխանցմում չեն նախատեսում:

ՀՀ քաղաքացիների սպանության մեջ մեղադրվողները, մանավանդ, որ այդ սպանությունները տեղի են ունեցել ռազմաբազայից դուրս, պետք է լինեն ՀՀ իրավապահներին հստոկղության տակ: ՀՀ արդարադատությունը պետք է իրականացնի ամբողջ քննությունը»,-հայտարարեց Բարսեղյանը՝ հավելելով, որ իրենց պահանջը այս 4 տարիներին չի փոխվել՝ մեղադրյալներին ու հանցագործներին փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին:

Նա կարծիք հայտնեց, որ եթե դատավարությունն ընթանում է ռազմաբազայի ներսում, իր հրամանատարների, իր ընկերների կողքին, արդար դատաքննության հավանականությունը կտրուկ նվազում է. «ոչ ոք չի կարող ասել, թե ինչ հանցավոր համաձայություն կարող է լինել, ի վերջո, իրենց զինծառայողն է»:

Հաջորդը պահանջը իշխանություններից, ըստ Լեւոն Բարսեղյանի այն է, որ պետք է հատուկ հսկողության տակ առնել 102-րդ ռուսական ռազմաբազայի բոլոր զորանոցները, ռազմակայանները, որոնք Գյումրիում 5-ն են:

«Արգելապատնեշների, փշալարերի, հատուկ պաշտպանական միջոցառումներ ձեռնարկել, ինժներական կառույցներ կառուցել, որով դրսից կարգելափակվի ելումուտը ոչ սահմանված տեղերից:

Նաեւ առաջարկում ենք տեսահսկման համակարգ ներդնել բոլոր այդ զորամասերի շրջագծով»,-ընդգծեց Լեւոն Բարսեղյանը:

Նրա խոսքով, հաջորդ պահանջն է, որ լրացուցիչ հսկողություն սահմանվի ՀՀ իրավապահներին կողմից. «Իրենք ելումուտը հսկում են: մենք առաջարկում ենք կրկնակի հսկողության տակ առնել այդ զորամասերը, այստեղ ունենալ նաեւ մեր իրավապահներին: Եթե հանկարծ ինչ-որ մեկը կարողանում է պատից թռնելով կամ այլ կերչպ դուրս գալ տարածքից, պետք է իրազեկեն բնակչությանը: Եթե 4 տարի առաջ նման իրազեկում լիներ, գուցե հնարավոր լինել ողբերգությունը կանխել:

Գիշերը Պերմյակովը փախել էր, հաջորդ օրը ցերեկը ժամը 14.00-ին նոր մեր իրավապահներին տեղյակ է պահել ռուսական զորամասի հրամանատարական կազմը:

Հաջորդը, առաջարկում ենք, որ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների ազատ բնակեցման տարածքներում լինի ռազմական ոստիկանության հսկողություն: Պայմանագրային զինծառայողները իրավունք ունեն ապրել, որտեղ կամենան: Մենք պահանջում ենք, որ այնտեղ լինեն պարեկային խմբեր: Մենք առաջարկում ենք իշխանություններին անհապաղ սկսել բանակցություններ ՌԴ իշխանությունների հետ»,-հայտարարեց Լեւոն Բարսեղյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ