News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 20
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը


Արամի 23 հասցեում երեկ տեղի ունեցած փլուզման հետեւանքով Մադլենա Սարոյանն առանց բնակարանի է մնացել։ Լրագրողների հետ զրույցում բնակչուհին ասաց, որ զանգել է այդ տարածքում շինարարություն իրակակացնողին, սակայն կոշտ պատասխան է ստացել։

«Երեկ ժամը 21։00-ից ես չունեմ բնակարան, եկեք նայեք։ Անցած տարի հունիսի 23-ին եղավ փլուզում, քարերը տան  մեջ թափվեցին, պատը ճաքել էր, դրանից հետո շինարարը մեզ մոտեցել է եւ հորդորել տանից դուրս գալ։ Դրանից հետո քանի գնում էր ճաքերը մեծանում էին, մեզ ոչ մեկ չի մոտեցել, գոնե ներողություն խնդրեր։ Ես երեկ երեկոյան իրեն զանգահարել եմ, ինձ ասում է՝ ես մեղավոր չեմ։ Հիմա ես չունեմ բնակարան, որտե՞ղ եմ բնակվելու, ինձ կարող են պատասխանել»,– ասաց նա։

Նա նշեց, որ երեկվանից ստիպված է եղել բնակարան վարձակալել եւ տեղափոխվել, քանի որ հնարավոր չէ մնալ փլուզված պատով բնակարանում։

Հիշեցնենք, որ «Հին Երեւան» ծրագրի շրջանակներում, շվեյցարահայ Վարդան Սերմաքեշի կողմից կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի եւ հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վնաս են հասցրել պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքին: Շինարարության ընթացքում թուլացել է հողը, ինչի արդյունքում շենքի պատերին ճաքեր են հայտնվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձ դատապարտյալի կողմից. գործը դատարանում է. ՔԿ
Ձեռք բերված տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 31-ամյա դատապարտյալն իր ծանոթի…
Մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են Opel Astra-ն ու «ՎԱԶ 21099»-ը. կա վիրավոր
Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով...
ԺԴԿ-ի պատգամավորները Դինքի սպանության գործով խորհրդարանական հետաքննություն անցկացնելու միջնորդություն են ներկայացրել
«Գործն այնպես չէր զարգանում, որպեսզի Հրանտ Դինքի սպանության խավարը բացահայտվի եւ արդարություն ապահովվի...
Բրիտանացի ֆերմերը 40 տարի ստրուկ է պահել
Մեծ Բրիտանիայի ավազակության եւ աշխատանքային չարաշահումների դեմ պայքարի սպաները խուզարկել էին Կառլայլ քաղաքում գտնվող տրեյլերների պարկը եւ հայտնաբերել էին, որ նա ապրում է գոմում...
Զեյթունի ուսանողական հանրակացարանի սենյակներից մեկում Իրանի քաղաքացի, 25-ամյա աղջկա դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Արտաքին քննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․․․
Դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանի փաստաբանների միջնորդությունները
Հիշեցնենք, որ Գեւորգյանի նախկին փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մեկ միջնորդությունը վերաբերում էր․․․
Ամենաշատ