News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ռուսական կողմից պահանջում ենք կամ առաջարկում ենք հատուկ ստուգումներ իրականացնել 102-րդ ռազմաբազայի զորակայաններում, պարբերաբար ստուգել զինվորների բարոյահոգեբանական , առողջական վիճակը, նյութական ապահովվածությունը, կանոնադրական հարաբերություններին, կեցության, սննդի, ֆինանսատնտեսական վիճակը, նաեւ բացահայտել խնդիրները եւ լուծել դրանք: Այս մասին, Գյումրիում բողոքի ակցիաայի ժամանակ նշեց Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Նրենք, որ ակցիան ուղղված այնտեղ տեղակայված ռուսական բազային, որի նպատակն էր հիշեցնել 4 տարի առաջ բազայի զինծառայողներից մեկի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության, ինչպես նաև 2018 թվականի դեկտեմբերին նույն բազայի զինծառայողի կողմից Գյումրիում իրականացված մեկ այլ սպանության մասին, երբ զինծառայողի ծեծի հետեւանքով մահացել էր Ջուլիետա Ղուկասյանը:

Լեւոն Բարսեղյանի խոսքով, հավանաբար ինչ-որ հսկողություն ներսում կա, բայց դա խիստ անբավարար է. «Առաջարկում ենք ռուսական կողմին ուժեղացնել զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը: Ազատականներ ստացող զինվորականներին մինչեւ զորամասից դուրս թողնելը առաջարկում ենք, որ անպայման բժշկահոգեբանական քննություն անցնեն: Որ հասկանան՝ այդ մարդը ողջամիտ է, մեսունակ է, կարող է մի բան է տեղի ունեցել, դուրս գա մեկին վնաս տա:

Հաջորդը, զորամասը առանց արտոնման կամ ապօրինի լքելու բացահայտումից հետո անհապաղ պետք է տեղեկացնեն ՀՀ իշխանություններին: Մենք պարբերաբար չենք իմացել. Ո՞վ գիտի, գուցե պարբերաբար փախել են, բռնել տարել են ներս եւ այդ մարդը չի հասցրել հանցագործություն կատարել:

Ջանքեր ներդնել զինծառայողներին ուսուցանելու եւ ծանոթացնելու այն ժողովրդին ու բնակավայրին, որտեղ իրենք գտնվում են: Եթե ինչ-որ մեկը եկել այստեղ իր ծառայությունն է իրականացնում միջպետական համաձայնագրի հիման վրա, պարտավոր է հասկանալ, թե սա ինչ տարածք է, ինչ երկիր է, ինչ պատմություն ունի, ինչ մարդիկ են այստեղ ապրում: Ոչ թե ոմանք իրենց թույլ տան մեր ժողովրդին վերաբերվել ինչպես փորձակենդանիների եւ իրենց զայրույթը դատարկեն մերոնց վրա»,-հայտարարեց Լեւոն Բարսեղյանը:

Նա նաեւ նշեց, որ ռուսական հրամանատարությունը պետք է պարբերաբար գնան, տեսնեն, իրենց պայմանագրային զինծառայողների կեցության պայմաններն ինչպիսին են, ինչի կարիք ունեն, ինչպես են ապրում. «Չգիտեմ, գուցե մեկը տունը ղումար է կրվել, որպեսզի փող ճարեն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են Մոսկվային պատասխանատվությունից ազատելու համար. փորձագետ
Ըստ վերլուծաբանի՝ ներկա վիճակը հարմար է Ռուսաստանին․․․
ՌԴ դեսպանը հերքել է հայտարարությունները, թե Հայաստանին ստիպում են միանալ ՌԴ և Բելառուսի միութենական պետությանը
Կոպիրկինը հավելեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դառնում են ավելի լայն առճակատման առարկա...
Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Վլադիմիր Սոլովյովի շոուն Հայաստանում չհեռարձակելու որոշումը
Նա իշխանության եկավ «խոսքի ավելի շատ ազատություն» կարգախոսներով...
Հայաստանը գտնվում է այն ճանապարհի կեսին, որն Ուկրաինան անցել է 10 տարվա ընթացքում. Ռուս փորձագետ
Մենք դեռ հնարավորություն ունենք սա կասեցնելու...
«Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցի նպատակը Հայաստանը ԵԱՏՄ-ից պոկելն է. ՌԴ ԱԳՆ 
Զարմանալի չէ, որ բազմաէջ քննարկումներում և առաջարկներում ոչ մի խոսք չկա Հայաստանի շահերի մասին...
Ես հավատում եմ, որ Ռուսաստանը կկատարի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները. Ռուսաստանցի քաղաքագետ
Փորձագետը նշել է, որ Թուրքիան այժմ իրականացնում է պանթուրքական դոկտրինան...
Ամենաշատ