News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես խոնարհվում են Իոսիֆ Աղաջանովի հիշատակի առջեւ, ես ամեն օր եմ մտածում երիտասարդի չապրած տարիների մասին, բայց ես, կներեք, չեմ հավատում Աղաջանովներին, քանի որ ուղնուծուծով ծանոթ եմ քրեական գործի նյութերին: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, ասուլիսի ժամանակ նշեց 22 տարի առաջ Իոսիֆ Աղաջանովի դաժան սպանության համար մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը:

«Մոտավորապես 80 անգամ վերընթերցել եմ այդ գործը, լինելով լրագրող իրավաբանություն եմ սովորել՝ քրեական իրավունք եւ քրեական դատավարություն: Մհեր Ենոքյանը դատավարության մասնագետ է եւ մենք երկուսով պաշտպանել ենք դատական սխալների թեմաներով:

Մեզ հրամցվել է իրավական փաթեթավորմամբ ոչ իրավականական բովանդակություն: Այս քրեական գործը իրավաբանության հետ ոչ մի աղերս չունի: Հիմա 23 տարի անց, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կազմակերպել երկրորդ դատավարություն, չհրավիրել մեղադրվող կողմին, եւ դատապարտել այս անգամ արդեն ընտանիքներով… ես չգիտեի, որ նոր նորմեր են սահմանվել, որ այսուհետ ֆեյսբուքյան քննիչներ ու դատավորներ կան, որոնք ամուսնական զույգերով են արդեն մարդկանց դատապարտում: Ես համարում եմ սա հակահեղափոխական խրախճանք»,-ասաց Մեժլումյանը՝ հավելելով, որ իրենք փորձելու են գնալ իրավական ճանապարհով:

«23 տարի է անցել, եւ իրավական Հայաստան ունենալու ճանապարհը, կարծես թե, հեղափոխությունից հետո մենք փորձում ենք գծագրել ՝ արդար դատաքննություն, մարդասիրություն, ազատություն, անձնական կյանքի անձեռնմխելիություն, հավասարություն օրենքի առաջ»,- ասաց նա:

Զարուհի Մեժլումյանի խոսքով՝ անգամ եթե 100 ապացույց լիներ, որ Մհեր Ենոքյանը մեղավոր է, միեւնույն է, նա ունի բոլոր սահմանադրական իրավունքները, որոնք ունեն մյուս ցմահ դատապարտյալները:

«Տպավորություն է, որ սա դարի հանցագործությունն է, եւ տպավորություն է, որ միակ տուժողը եղել է պատվարժան Աղաջանովի ընտանիքը: Իսկապես չեմ կարողանում հասկանալ ՝ սա օգտագործվու՞մ է քաղաքական նպատակներով․ քաղաքական դիվիդենտնե՞ր են շահում այս ողբերգության վրա, սրանից իսկապես կախված է ճակատագիր»,- ասաց նա:

Զարուհի Մեժլումյանը նշեց՝ ինքը չի հավատում Աղաջանովներին. ««Որովհետեւ քրեական գործի նյութերում 2 անձ՝ Արամ Հարությունյանը եւ Մհեր Ենոքյանը, դատապարտվել են միեւնույն հոդվածով: Դա 1961 թվականի քրեական օրենսգիրքն է: Նույն արարքի համար նրանք դատապարտվել են որպես համակատարողներ: Արամ Հարությունյանը, 4 անգամ փոփոխելով ցուցմունքը, ի վերջո, մեղքի մեծ բաժինը բարդում է Մհերի վրա՝ ազատելով իրեն ծանրագույն պատժից: Մեկին տալիս են 15 տարի, մյուսին՝ մահապատիժ: Աղաջանով ընտանիքը Արամ Հարությունյանի պահով որեւէ պատիժ չի պահանջում, անգամ չի ասում՝ նրան դատապարտեք: Այն դեպքում, երբ Արամ Հարությունյանը ցուցմունքներ է տալիս, որ այնքան կատաղած էի, որ չեմ հիշում՝ քանի անգամ եմ դանակով հարվածել: Կոկորդին ծանր հարված հասցնողը եղել է Արամ Հարությունյանը»,- ասաց Մեջլումյանը:

Նրա խոսքով՝ եթե դատավճռից հանեն Արամ Հարությունյանի ցուցմունքը, կփլուզվի գործն ամբողջությամբ:

«Հիմա շահարկել այս ամեն ինչը, հանել ջրի երես արյուն եւ սեքս եւ փաստերի մասին խոսել, լռեցնել հանրությանը եւ փորձել ազդել որոշում կայացնողների վրա․․․իսկապես ընտրված են շատ ստոր, շատ ցածր մեթոդներ, որոնք պատիվ չեն բերում»,- ասաց Մեժլումյանը:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։ Տեղեկություն կա, որ  ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և օրերս նրան ներում կշնորհվի։

ՀՀ արդարադատության նախարարությունից NEWS.am–ին հայտնել են, որ ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Ամենաշատ