News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը վերջին օրերին սկսել է թիրախավորել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի կողմից նկարահանվող «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային գործընկերներին՝ հրապարակային եւ փակ ճնշում գործադրելով նրանց վրա, որպեսզի զերծ մնան ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց եւ Արցախ այցելելուց:

Մասնավորապես, որոշակի ճնշումներ են արձանագրվել լիտվացի կինոարտադրող Կեստուտիս Դրազդաուսկասի հանդեպ՝ ոտնահարելով նրա տեղաշարժի ազատությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության եւ մի շարք այլ իրավունքներ:

Ադրբեջանն այդ քայլերով հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը՝ հնարավորինս սահմանափակելով արցախցիների անօտարելի բազմաթիվ իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների իրացումը:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի հայատյաց քաղաքականությունը, որը դրսեւորվում է նաեւ հայության հետ համագործակցող օտարերկրացիների հանդեպ: Այդպիսի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը եւ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գյումրիում ներկայացվել է «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմը
Կազմակերպության հիմնադրումից ի վեր մի քանի տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել, որոնց մեծ մասն իրականացվել է երկու երկրների պետական (նախարարություն, դեսպանատուն) աջակցությամբ...
Փարաջանովի «Տրիպտիխն» ընդգրկվել է Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ազգային հավաքածուում
Նույն օրը Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանի (Musée National d’Art Moderne) սրահում տեղի է ունեցել ֆիլմերի ցուցադրությունը…
«Տանը մենակ» ֆիլմի առանձնատունը վարձով է տրվել մեկ ժամում
«Ներողություն, ամրագրումն արված է, եւ այն այլեւս հասանելի չէ»,-ասվում է հայտարարության մեջ․․․
Արցախի մասին պատմող «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ին մասնակցելու հայտ է ներկայացրել
Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմում օդանավակայանների աուդիտոր Ալենը, որը ֆրանսիացի է, ժամանում է Արցախի Հանրապետության նոր կառուցված…
Արցախցի երիտասարդ կինոռեժիսորի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել
Ֆիլմի գաղափարն առաջացել է պատերազմի օրերին: Անընդհատ մտածում էի՝ ինչ կարող եմ անել հայրենիքիս օգնելու, Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու…
Մահացել է ռուս դերասան Վալերի Գարկալինը
Հոկտեմբերի սկզբից դերասանը COVID-19-ի պատճառով գտնվում էր հիվանդանոցում...
Ֆոտոռեպորտաժներ