News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի բանտերի նախարար Ռորի Սթյուարտը հայտարարել է այն գործերի վերանայման անհրաժեշտության մասին, որոնցով մեղավորները ազատազրկման վայրերում պատիժը պետք է կրեն վեց ամիս կամ ավելի կարճ ժամկետով, տեղեկացնում է Sky News-ը՝ հղում կատարելով The Daily Telegraph-ին։

Պարբերականին տված հարցազրույցում նա ասել է, որ «կարճ ժամկետով պատիժները բավարար են վնասելու եւ անբավարար՝ ապաքինելու համար»։

Նրա խոսքերով՝ բանտարկման ոչ մեծ ժամկետի պատճառով մարդիկ ընտանիքներ են կորցնում, աշխատանք եւ հեղինակություն, իսկ հետո մի քանի ամսից նրանց նորից «նետում են փողոց»։

Այս որոշումն ընդունելու պարագայում ամեն տարի երկրում բանտարկությունից կարող է խուսափել մոտ 30 000 մարդ, ներառյալ մանր խարդախություն անողներն ու խանութների գողերը։ Բացառություն կկազմեն այն մարդիկ, ովքեր կկատարեն համեմատաբար ավելի լուրջ խախտումներ, ինչպես նաեւ նրանք, ովքեր կմեղադրվեն ոտնձգությունների կատարման մեջ։

Նախարարի խոսքերով՝ այս քայլը 4000 բանտախուց կազատի եւ ավելի մեծ հնարավորություններ կտա կրթության ու տարբեր դասընթացների կազմակերպման համար։

Վիճակագրության համաձայն՝ երկրում 1990-ականներից գրեթե կրկնակի ավելացել է այն անձանց թիվը, ովքեր պատիժ են կրում բանտերում՝ կազմելով 80 000 մարդ, գրեթե 60%-ը ճաղերի հետեւում է հայտնվել կարճ ժամկետով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ