News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Յուրացման եւ ապօրինի զենք զինամթերք պահելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով դեպի իդանավակայան տանող ճանապարհը փակած ցուցարարները քիչ առաջ բացեցին այն։

Նրանք հայտարարեցին, որ հաջորդ ակցիան կանցկացնեն երկուշաբթի օրը՝ հունվարի 14-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ դատարանը քննելու է Գլխավոր դատախազության բողոքը Մանվել Գրիգորյանին կալանավորելու հետ կապված։

Նշենք, որ ակցիայի մասնակիցների հետ ժամեր շարունակ բանակցում էին Էջմիածնի ոստիկանապետը եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ