News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ որոշել է 2020թ. ԱՄՆ նախագահ առաջադրվել, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով CNN-ին։ Պաշտոնական հայտարարությունն այս հաշվով նա խոստացել է անել գալիք շաբաթ։

«Ես քիչ պատճառներ չունեմ այս որոշումն ընդունելու համար։ Կան շատ խնդիրներ, որոնց բախվում են ամերիկացիները, որոնք ինձ անհանգստացնում են եւ որոնց լուծմանն ուզում եմ օգնել»,- ասել է նա։ Նման խնդիրների շարքում նա թվարկել է բուժօգնության հասանելիությունը, իրավապահ համակարգի բարեփոխումը եւ կլիմայի փոփոխությունը։ Կենտրոնական հարց նա համարել է «պատերազմի ու խաղաղության» խնդիրը։

37-ամյա Թուլսի Գաբարդը հայտնի է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության քննադատությամբ։ Նշենք, որ Թուլսի Գաբարդը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, ինչպես նաեւ եղել է 2017թ. Հայաստան ու Արցախ այցելած կոնգրեսականների պատվիրակության կազմում։

Գաբարդը զինծառայություն է անցել՝ որպես կամավորական ծառայելով Ազգային գվարդիայում։ 2004-2006թթ. ծառայել է Իրաքում, ավելի ուշ եղել է ռազմական ոստիկանության բրիգադում դասակի ու հատուկջոկատայինների բրիգադի հրամանատար։ Գաբարդը ԱՄՆ Ազգային գվարդիայի մայոր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ