News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կսկսվի հունվարի 14-ին ժամը 10:00-ին:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանի առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Նախորդ ԱԺ-ում դա եղել է քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը, որվ 74 տարեկան է: Այս անգամ եւս ամենատարեց պատգամավորը նա է:

Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին ԿԸՀ արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը եւ ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվում են:

Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝

1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում.

2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ.

4) մշտական հանձնաժողովների ստեղծում.

5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Այս անգամ օրակարգում Կառավարության առաջարկությամբ ընդգրկվել է նաեւ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը:

Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:

Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

Նշենք, որ այս խորհրդարանը կունենա 132 պատգամավոր եւ երեք խմբակցություն: «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 պատգամավոր, ԲՀԿ-ն՝ 26 եւ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր:

Ըստ նախնական տեղեկությունների, ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրվի Արարատ Միրզոյանը: ԱԺ փոխնախագահներ կլինեն «Իմ քայլը» դաշինքից Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, իսկ երրորդ փոխնախագահի պաշտոնը (որն օրենսդրությամբ պետք է տրվի ընդդիմությանը) բաժին կհասնի ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը: Թեեւ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ իրենք առաջադրելու են Մանե Թանդիլյանի թեկնածությունը, սակայն «Իմ քայլը» դաշինքը մտադիր է քվեարկել ԲՀԿ-ի թեկնածուի օգտին:

Ըստ նախնական հայտարարությունների, «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը, ԲՀԿ-ն խմբակցության ղեկավարի մասով հայտարարություն չի արել, ըստ ամենայնի դա կլինի Գագիկ Ծառուկյանը, ինչպես նախորդ ԱԺ-ում, իսկ քարտուղարը կլինի Արման Աբովյանը: Իսկ Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կղեվավարի Էդմոն Մարուքյանը, քարտուղարը կլինի Գեւորգ Գորգիսյանը:

Նախորդ ԱԺ-ում 9 մշտական հանձնաժողովների փոխարեն կլինի 10 կամ 11 հանձնաժողով: Մասնավորապես, ըստ նախնական տեղեկությունների, կստեղծվի ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողով, որը կգլխավորի ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը: Բացի այդ, կառանձնացվի Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողով, որը կգլխավորի ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը:

Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովը վարչապետ չի ընտրելու, այլ «ՀՀ նախագահը խորհրդարանի ձեւավորումից անմիջապես հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից  հետո 15-օրյա ժամկետում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ