News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկությունը 2017-ին, որից հետո Թրամփի դեմ հետաքննություն բացվեց, «հիանալի» իրադարձություն էր ԱՄՆ-ի համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ ամերիկյան New York Times թերթը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրներին եւ իրազեկ այլ աղբյուրների, տեղեկացրել էր, որ ՀԴԲ-ն 2017թ. ստուգումներ էր սկսել, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր գաղտնի աշխատել Ռուսաստանի համար ընդդեմ իր երկրի։ Պարբերականի տվյալներով՝ ՀԴԲ-ն միանգամից չէր որոշել ստուգումներ սկսել պետության ղեկավարի հանդեպ։ Բայց այն բանից հետո, երբ ազատեցին Ջեյմս Քոմիին, Թրամփի երկու գործողություն գերատեսչությանը մղեց սկսել ստուգումը։ Դրանցից մեկը նամակն էր, որը նախագահն ուզում էր ուղարկել Քոմիին եւ որում հիշատակում էր «ռուսական հետաքննության» մասին։ Երկրորդը Թրամփի հարցազրույցն էր NBC News հեռուստաալիքին, որում նախագահը հայտարարել էր, որ Քոմիին ազատել է «ռուսական հետաքննության» պատճառով։

Ընդ որում՝ թերթը նշում է, որ չկա հրապարակավ ներկայացված ոչ մի ապացույց, որ ամերիկյան նախագահը կարող էր գաղտնի շփվել ռուս չինովնիկների հետ կամ նրանցից ցուցումներ ստանալ։

«Հենց նոր իմացա կազմաքանդվող New York Times-ից, որ ՀԴԲ կոռումպացված նախկին ղեկավարները, որոնք գրեթե բոլորն ազատվել են կամ ստիպված են եղել հեռանալ տարբեր՝ վատ պատճառներով, իմ դեմ հետաքննություն են սկսել առանց որեւէ պատճառի ու ապացույցի՝ այն բանից հետո, երբ ես ազատեցի սուտասան Ջեյմս Քոմիին, լպրծուն տիպ է»,- Թվիթերում գրել է Թրամփը։

Նրա խոսքերով՝  Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների անդամները ցանկանում էին ազատել Քոմիին։ Թրամփը նշել է, որ Քոմիի ազատումը «հիանալի օր էր Ամերիկայի համար», քանի որ ՀԴԲ նախկին տնօրենը «խարդախ կոպ էր, որը գտնվում է իր լավագույն բարեկամի՝ (հատուկ դատախազ) Բոբ Մյուլլերի եւ 13 չար դեմոկրատների լիակատար պաշտպանության ներքո»։ Թրամփի կարծիքով՝ նրանք շահագրգռված չեն բացահայտելու խարդախոտ Հիլարի Քլինթոնի, նրա կամպանիայի ու Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի «իսկական դավադրությունը»։

ԱՄՆ-ում զուգահեռ մի քանի հետաքննություն է ընթանում։ «Ռուսական հետաքննությունը» 2016թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին տարվում է 2017-ից՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի  եւ կոնգրեսի անդամների կողմից։ Գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել եւ դատավճիռներ կայացվել մի քանի անձանց հանդեպ Թրամփի նախկին շրջապատից, բայց դրանք «Ռուսաստանի հետ դավադրությանը» չեն վերաբերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ