News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը

Շվեդիայի հյուսիսում վեց մարդ զոհվել, մեկը վիրավորվել է հանքարդյունահանման ընկերության բեռնատարի եւ միկրոավտոբուսի բախումից, տեղեկացնում է Ասոշիեյթիդ պրեսը։

Kaunis Iron ընկերությունում տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆինլանդիայի հետ սահմանին գտնվող գյուղում, տեղի ժամանակով ժամը 02.00-ին։ Բեռնատարի վարորդը ողջ է մնացել։

Շվեդական Aftonbladet թերթն, իր հերթին, տեղեկացրել է, որ զոհվել է միկրոավտոբուսի 6 կամ 7 ուղեւոր, որոնք օտարերկրացիներ են եղել։ Տուժածներից մեկը ուղղաթիռով հասցվել է հիվանդանոց։

Տեղի ոստիկանությունում հաստատել են պատահարի փաստը, բայց մանրամասներ չեն հաղորդել։ Նորվեգական NTB տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է, որ զոհերի մեջ հյուսիսային երկրների բնակիչներ չեն եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ո՞ր երկրներից եւ քանի՞ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել ամանորյա տոների նախաշեմին
Ամենից շատ զբոսաշրջիկներ են Հայաստան ժամանել Ռուսաստանից (24 048), Վրաստանից (10 946)․․․
Դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը նվազել է 28%-ով
Սա 28%-ով պակաս է 2021 թվականի նոյեմբերի համեմատ (85 762)․․․
Որքա՞ն գումար է միջինում ծախսում մեկ զբոսաշրջիկը Հայաստանում
«Եթե ​​մի քանի տարի առաջ Հայաստանում միջին հաշվով մեկ զբոսաշրջիկը ծախսում էր մոտ 700-800 դոլար, ապա այժմ այդ թիվը մոտեցել է 1000 դոլարին...
2021-ի 11 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 816 հազար զբոսաշրջիկ
Մասնավորապես, ՌԴ-ից Հայաստան է այցելել 375930 մարդ, Իրանից՝ 85310…
Փորձագետ. Նոր սահմանափակումները բացասաբար կանդրադառնան Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային աճող հոսքի վրա
Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Հայաստանի գրավչության ամենակարեւոր գործոն նա անվանեց մուտքի եւ ելքի համեմատաբար ազատ պայմանները․․․
Թաիլանդն ապրիլից 9 դոլար հարկ է ներդնում տուրիստների համար
Նոր վճարը կներառվի ավիատոմսի մեջ...
Ֆոտոռեպորտաժներ