News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 31-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի՝ 26-ամյա բնակչին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 02:38-ին, Արարատ քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, Ոստիկանությունում հաղորդում է տվել առ այն, որ 2019թ. հունվարի 5-ի՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի պոլիկլինիկայի մոտ սպիտակ գույնի ավտոմեքենայից կրակոց է արձակվել իր ուղղությամբ: Ըստ հաղորդման՝ կրակոց արձակողը հանդիսանում է Արարատ քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին:

Նույն օրը՝ ժամը 01:15-ին, ոստիկանությունում հաղորդում է տվել նաեւ 1987թ. ծնված տղամարդու հայրը՝ նշելով, որ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրենց 26-ամյա  հարեւանն իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայից ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակել է իրենց ուղղությամբ, որի հետեւանքով իր 31-ամյա որդին ոտքերի շրջանում ստացել է վնասվածքներ:

Դեպքի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2019թ. հունվարի 6-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում եւ ընդունվել վարույթ: 31-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են որսորդական հրացանից կրակված 2 հատ պարկուճ եւ արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, իրականացվել խուզարկություն:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատ քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին:

Նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, 1992թ. ծնված երիտասարդը, պոլիկլինիկայի տարածքում՝ բազմաբնակարան շենքի բակում, խուլիգանական մղումներով, շրջապատին հակադրվելու եւ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, դրսեւորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, այն է՝ իր վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ մոտեցել է բակում հավաքված շուրջ 15-20 բնակիչներին, հրապարակայնորեն սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել նրանց հասցեին:

Այնուհետեւ երիտասարդը, սեփական անձի առավելությունը ընդգծելու ձգտումով, 1987թ. ծնված տղամարդուն կանչել իր մոտ, իսկ երբ վերջինս սկսել է առաջանալ, երիտասարդն իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանն ավտոմեքենայի վարորդի դռան պատուհանից ուղղել է նրա ստորին վերջույթների  ուղղությամբ եւ անընդմեջ 4 կրակոց արձակել ու դիմել փախուստի: Արձակված կրակոցների հետեւանքով 31-ամյա տղամարդը ստորին վերջույթների եւ ձախ դաստակի շրջաններում ստացել է հրազենային վնասվածքներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ. հունվարի 8-ին նա հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում եւ ձերբակալվել:

2019թ. հունվարի 10-ին 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ