News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քննարկվում է իմ թեկնածությունը որպես Տավուշի մարզպետ, առաջիկա շաբաթվա ընթացքում պաշտոնապես այդ մասին կհայտարարվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկ Չոբանյանը։

«Առաջիկա 1 շաբաթում նախատեսվում է կառավարության կազմի ներկայացումը եւ այդ ընթացքում կլինի նաեւ մարզպետերի ներկայացումը, սպասենք  պաշտոնական ընթացքին, սակայն քննարկումները կան եւ այդ քննարկումները հենց այնպես չի լինում»,– ասաց Հայկ Չոբանյանը։

Չոբանյանը նշեց, որ վերջին տարիներին տարբեր ծրագրերով առնչվել է մարզի հետ եւ ծանոթ է մարզի խնդիրներին։

«Միշտ կապված եմ եղել մարզի հետ, անկախ նրանից, որ վերջին տարիներին իմ բնակվայրը Երեւանն է եղել, տարբեր ծրագրերի շրջանակում առնչվել եմ մարզի եւ տնտեսական խնդիրներին, եւ պաշտպանության զարգացման խնդիրներին։ Ես համարում եմ, որ ստրատեգիական առումով, ինքը Հայաստանում համար մեկ տարածաշրջանն է»,– ասաց Չոբանյանը։

Հայկ Չոբանյանը նշեց, որ պաշտոնական առաջարկից հետո ինքն անպայման  կհամաձայնի, քանի որ Տավուշն իր հայրենիքն է, իր ծննդավայրը. «Ես բոլոր թելերով ոչ միայն կապված եմ, այլեւ ինձ համար պատիվ կլինի իմ ժողովրդին ծառայելը»։

Նշենք, որ Հայկ Չոբանյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Տավուշի մարզում եւ ստացել է 5600 ձայն։

Տավուշի նբախկին մարզպետ Վահե Ղալումյանն էլ պատգամավորական մանդատ է վերցրել եւ հրաժարականի դիմում ներկայացրել։

Տպել
Ամենաշատ