News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Վիսան քաղաքից ոչ հեռու հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից մնացած գերմանական UC-61 սուզանավի բեկորները, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով La Voix du Nord պարբերականը։

Թերթի տվյալներով, սուզանավը հնարավոր է եղել հայտնաբերել ուժեղ տեղատվության ժամանակ։ Սուզանավը այդ հատվածում արգելափակվել է 1917 թվականի հուլիսից։

«Նավը մնացել է ծանծաղուտում, քանի որ այն ականակիր է եղել, որի խնդիրը ականներ տեղադրել է եղել։ Դրա համար պետք էր մոտենալ ափին, քանի որ Անգլիայի եւ Ֆրանսիայի միջեւ ընկած բաց ծովում տեղադրված են եղել սուզանավերի դեմ պայքարող ցանցեր։ Այս մի սուզանավը շատ է մոտեցել ափին ու մնացել ծանծաղուտում»,-գրում է թերթը։

Այն ժամանակ սուզանավի անձնակազմի 25 անդամներին հաջողվել է տարհանել, իսկ սուզանավը պայթեցվել է, որ բաժին չհասնի հակառակորդին։ Սակայն գերմանացի նավաստիներին ձերբակալել են ափին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ