News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կարոլինայի համալսարանի ֆոնդը մշակել է եզակի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս տեսագրել Հոլոքոստից փրկված անձանց 18 ինտերակտիվ վկայությունները, տեղեկացնում է Ասոշիեյթիդ պրեսը։

Տեսագրությունները կցուցադրվեն Իլինոյսում, Ինդիանայում, Նյու Յորքում եւ Տեխասում։

Փրկված ականատեսներից մեկը Դալասի 91-ամյա բնակիչ Մաքս Գլոբենն է, որի ծնողները զոհվել են նացիստների ձեռքով, երբ նա 17 տարեկան էր։

Այս առնչությամբ ֆոնդի գործադիր տնօրեն Սթեֆանբ Սմիթը նկատել է, որ ֆոնդը «մրցավազքի մեջ է մտել ժամանակի հետ», եւ նշել է որքան հնարավոր է շատ հուշեր գրանցելու անհրաժեշտության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ