News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մանրամասները չեն հանրայնացվել, քանի որ Ամերիկայի առաջնորդը թաքցրել է դրանք նաեւ իր վարչակազմի անդամներից, հաղորդում է  Washington Post-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Պուտինի հետ առաջին զրույցից հետո Թրամփը թարգմանչին հրահանգել է պահպանել բանակցությունների բովանդակության գաղտնիությունը եւ նույնիսկ վերցրել է նրանից աշխատանքային գրառումները:

Հայտնի չէ, թե արդյոք ԱՄՆ-ի առաջնորդը նույնկերպ է վարվել Պուտինի հետ բոլոր հանդիպումների ընթացքում: Նշվում է, որ բանակցությունների բովանդակության մանրամասներով գրառումները չեն հայտնաբերվել նույնիսկ Սպիտակ տան գաղտնի նյութերում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հետախուզությունների դաշնային բյուրոն ստուգումներ է սկսել Դոնալդ Թրամփի նկատմամբ: Դրանց արդյունքում պարզ կդառնա՝ որքանով են նախագահի որոշումները սպառնում ազգային անվտանգությանը, ինչպես նաեւ արդյոք նա միտումնավոր կերպով էր աշխատում ի շահ Ռուսաստանի, թե պարզապես գտնվում էր նրա ազդեցության տակ:

Ռուսաստանին բազմիցս մեղադրել են հաքերների միջոցով ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին միջամտելու հարցում: 2018 թվականի հունիսին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հեռակա կարգով մեղադրանք էին առաջադրել ռուսական 12 հետախույզերին: Ըստ նրանց տվյալների՝ գործել են ռուսական հետախուզության երկու հաքերական խմբավորումներ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ