News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի մայրաքաղաքը բախվում է նոր միգրացիոն ճգնաժամի. ավելի քանի 2 000 փախստականներ Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից քնում են բաց երկնքի տակ, հաղորդում է Fox News-ը:

Համաձայն Le Figaro-ի եւ AFP-ի տեղեկությունների՝ Փարիզում 200 վրաններ են տեղադրել, որտեղ  հիմնականում Աֆղանստանից փախստականներն են: Նման իրավիճակ է Փարիզի Պորտ-դը-Կլինյանկուր մետրոյի կայարանի շրջանում, որտեղ մայթերին 250 փախստական է ապրում:

Ֆրանսիական մայրաքաղաքի իշխանությունները հաղորդում են, որ 2018 թվականին ապաստան հայցող անձնանց թիվն ավելացել է 45 տոկոսով՝ ի տարբերություն նախորդ տարիների: Այժմ քաղաքային իշխանությունները ծրագիր են մշակում, որի շնորհիվ Փարիզում կբացվեն փախստականների համար 1200 կացարաններ:

Ինչպես նշում է պարբերականը՝ հղում կատարելով ֆրանսիական բարեգործական կազմակերպությանը, Փարիզի փողոցներում փախստականների թիվն արագորեն աճում է, եւ ձմռան ավարտին ֆրանսիական մայրաքաղաքի փողոցներում կհայտնվեն արդեն 4000 փախստականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ