News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ The New York Times-ի հոդվածը Ռուսաստանի հետ նրա իբրեւ թե համագործակցության մասին ամենավիրավորականն է, որը նա երեւէ կարդացել է, հաղորդում է ՄԿ-ն՝ հղում կատարելով Ամերիկայի առաջնորդի՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազյույցին:

«Ես համարում եմ, որ դա ամենավիրավորական հոդվածն է, որը երեւէ կարդացել եմ: Դա մեծ վիրավորանք է»,-հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հերթին հիմարություն եւ անհեթեթություն է համարել նման հրապարակումները:

Նախորդ օրը The New York Times-ի հրապարակած հոդվածում ասվում էր, որ Հետախուզությունների դաշնային բյուրոն իբրեւ թե անցկացնում է գաղտնի հետախուզություն Ռուսաստանի հետ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր կապերի մասին:

«The New York Times–ի հոդվածում այն միտքը, որ նախագահ Թրամփն ազգային անվտանգության համար սպառնալիք է հանդիսացել, ակնհայտ հիմարություն է եւ պատասխանի արժանի չէ»,-ասել է Պոմպեոն շաբաթ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ