News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումների վերաբերյալ, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով հանձնաժողովի համանախագահ Էլիոթ Էնգելի հայտարարությանը:

Նրա խոսքերով, ամեն անգամ Թրամփը հանդիպում է Պուտինի հետ, իսկ երկրին ոչինչ չեն ասում: Քաղաքական գործիչը նշել է, որ հանձնաժողովը մտադիր է պարզել ողջ ճշմարտությունը:

«Մենք լսումներ կանցկացնեն Պուտինի հետ Թրամփի տարօրինակ հարաբերությունների շուրջ գաղտնիքների վերաբերյալ, թե ինչպես են նրանք ազդում մեր ազգային անվտանգության վրա»,-հավելել է Էնգելը:

Ավելի վաղ Washington Post պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի զրույցի մանրամասները չեն հանրայնացվել, քանի որ Ամերիկայի առաջնորդը թաքցրել էր դրանք նաեւ իր վարչակազմի անդամներից: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Պուտինի հետ առաջին զրույցից հետո Թրամփը թարգմանչին հրահանգել է պահպանել բանակցությունների բովանդակության գաղտնիությունը եւ նույնիսկ վերցրել է նրանից աշխատանքային գրառումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ