News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը որոշել է ստեղծել էլեկտրոնային պատերազմի սեփական հարվածային ինքնաթիռները ենթադրյալ հակառակորդի կապի համակարգի եւ ռադարների խափանման համար, հաղորդում է Գազետա.ru-ն՝ հղում կատարելով Yomiuri-ին:

Համաձայն առկա տեղեկությունների՝ նման սարքավորումներով ցանկանում են համալրել տրանսպորտային եւ պարեկային ինքնաթիռները ճապոնական օդային եւ ծովային զինուժը վերազինելու նպատակով: Դրանք բանակում ի հայտ կգան 2027 թվականին:

Ինչպես նշվում է, ներկայումս ճապոնական կողմը արդեն տնօրինում է էլեկտրոնային պատերազմի միջոցներով, սակայն դրանք կրում են պասիվ պաշտպանողական բնույթ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է էլեկտրոնային պատերազմում հարձակողական ինքնաթիռների մշակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ