News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Օպերայի եւ բալետի թատրոնը մշակութային հաստատություն է, ինչը նշանակում է, որ շրջապատը պետք է լինի մշակութային, այլ ոչ թե ժամանցային․ ասել է Երեւանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

«Շատ դժվար է պատկերացնել մեր թատրոնի մոտ ուտել–խմելու մշակույթով այդ ներկայացումները»,– նշել է նա։

Բաբայանի կարծիքով՝ եթե քաղաքապետարանի կողմից կա նման ցանկություն, ապա կարելի է գտնել լուծումներ, որոնք կբավարարեն միգուցե բոլորին. «Ցավոք սրտի մեր երկրում գերակա շահ ասելով՝ բավարարվել է ինչ–որ անձանց շահերը, մշակութային շահ՝ այ դա է գերակա շահը»։

ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանն էլ հումորով է մեկնաբանել Օպերայի շենքի շրջակայքում սրճարանների խնդիրը. «Ընդհակառակը մնացածը ծառերը, մի քանի հատ ծառ է մնացել, էդ էլ թող կտրեն, ռեստորան կաֆե դնեն, հետո քիչ–քիչ մոտեցնեն օպերայի շենքին, հետո Օպերայի շենքն էլ, մեզ բոլորովին պետք չի օպերա, բալետ, այդտեղ էլ գիտեք քանի ռեստորան ու կաֆե կարելի է սարքել՝ 300-400 հատ։ Եթե հետևողական չլինենք այդ հարցերում, մենք կկորցնենք մեր կանաչ հայրենիքը ու կդարձնենք ասֆալտապատ ռեստորանակաֆեային հանրապետություն»։

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն էլ ընդգծել է, որ այս թատրոնն իր միջավայրով պետք է դառնա երկրի գլխավոր տուրիստական կենտրոնը։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է, որ Օպերայի հարակից կանաչ գոտին վերականգնելու է՝ հեռացնելով շրջակայքում առկա սրճարաններ ու սննդի կետերը։

Տպել
Ամենաշատ