News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսուհետ Պեկինում երիտասարդները հնարավորություն կունենան հանգստացնել նյարդերը «զայրույթի սենյակի» շնորհիվ, որում, օրինակ, կարելի է կոտրել շշեր եւ մանեկեններ, հաղորդում է Sky News-ը:

Սենյակը հագեցած է բիտաներով եւ մուրճերով, իսկ այցելուները կարող են կոտրել նույնիսկ այստեղ դրված հին հեռուստացույցերը, ժամացույցերն ու հեռախոսները:

Այս ինքնատիպ բիզնեսը հիմնադրել է 25-ամյա Ջիմ Մենգն իր ընկերների հետ միասին նախորդ տարվա սեպտեմբերին:

Տարածքի սեփականատիրոջ խոսքերով՝ բացման օրվանից ի վեր, սենյակում ամսական կոտրում է 15 000 շիշ:

Նա նշել է, որ սենյակի այցելուների թիվը ամսական միջինում հասնում է 600-ի, որոնք 20-ից 35 տարեկան են:

Ջիմը պատմել է, որ մի անգամ սենյակ էր այցելել երիտասարդ կին, որն իր հետ բերել էր հարսանեկան լուսանկարներ եւ պատառ-պատառ արել դրանք:

Ըստ Ջինի՝ սենյակը թույլ է տալիս ոչ միայն հանգստանալ, այլեւ հրաժեշտ տալ կյանքի որոշակի փուլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ