News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պետք է մտածի կանոնների հաստատման մասին, որոնք կկանխարգելեն բժիշկների եւ այլ մասնագետների մեկնումը ԵՄ-ի կամ ընդհանուր առմամբ Եվրոպայի այլ երկրներ, հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով գերմանական Blick am Sonntag պարբերականին:

Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Շպանը համարում է գերմանացի բժիշկներին ներգրավելու պրակտիկան սխալ: Մասնավորապես, նա օրինակ է բերել Շվեյցարիային, որտեղ գերմանացի բժիշկները գերադասում են ապրել եւ աշխատել:

«Ես հասկանում եմ նրանց: Շվեյցարիան գեղեցիկ երկիր է: Սակայն մի բան պարզ է. այդ մասնագետների պակասը զգացվում է Գերմանիայում: Այնուհետեւ մեզ մոտ գալիս են աշխատելու լեհ բժիշկները, եւ այդ պատճառով Լեհաստանում էլ նկատվում է նրանց պակասը»,-հայտարարել է նա գերմանական Blick am Sonntag-ին տված հարցազրույցում:

«Դա ճիշտ չէ: Մենք պետք է մտածենք՝ ունե՞նք արդյոք նոր կարգավորումների կարիքը ԵՄ-ի ներսում որոշակի մասնագիտությունների ներկայացուցիչներին ներգրավելու հարցում՝ նույնիսկ հիմնովին չքննարկելով Եվրոպայի տարածքում ազատ տեղաշարժման հարցը»,-ավելացրել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ