News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Քամենոսը, որը գլխավորում է երկրի կոալիցիոն ուժը, կիրակի հրաժարական է տվել Հունաստանի եւ Մակեդոնիայի՝ երկիրը վերակոչելու համաձայնության պատճառով, հաղորդում է ABC News-ը:

Բացի այդ, վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է նաեւ իր կողմից ղեկավարվող «Անկախ հույներ» կուսակցության՝ կառավարության կոալիցիայից դուրս գալու մասին:

Ի պատասխան՝ Ցիպրասը հայտարարել է, որ նա վստահության քվե կխնդրի խորհրդարանում հաջորդ շաբաթ: Նա ավելացրել է, որ Քամենիսի հետ անկեղծ քննարկում է ունեցել եւ շնորհակալություն հայտնել նրան կառավարության շրջանակներում համագործակցության համար:

Ցիպրասը նաեւ հայտարարել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում Քամենոսին կփոխարինի ծովակալ Եվանգելոս Ապոստոլաքիսը, որը ներկայումս զբաղեցնում է Շտաբերի պետերի միավորված շտաբի ղեկավարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին օրենքը՝ երկիրը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու համար:

Փոփոխությունները ենթադրում են «Մակեդոնիա» անվանումից առաջ ավելացնել «Հյուսիսային» բառը սահմանադրության ամբողջ տեքստում, փոփոխություններ սահմանադրության նախաբանում, սահմանների անփոփոխության եւ տարածքային ամբողջականության մասին երաշխիքներ եւ արտերկրում սփյուռքին աջակցելու մասին միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ