News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 04
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Verdi արհմիությունը, որը պահանջում է բարձրացնել Գերմանիայում օդանավակայանների անվտանգության ապահովման ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը, ավելացրել է օդանավակայանների քանակը, որոնցում երեքշաբթի՝ հունվարի 15-ին, տեղի կունենա նախազգուշացնող գործադուլ, հաղորդում է «Նեմեցկայա վոլնա»-ն:

Բացի Ֆրանկֆուրտի օդանավակայանից, գործադուլ կանցկացվի Հաննովերի, Բրեմենի, Հալլեի, Դրեզդենի եւ Էրֆուրտի օդանավակայաններում կիրակի՝ հունվարի 13-ին, հաղորդել է Verdi-ի ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ ուղեւորներին խորհուրդ է տրվել պատրաստվել օդային հաղորդակցության մեջ նշանակալի խափանումներին:

Հաննովերի եւ Բրեմենի օդանավակայաններում գործադուլը կսկսվի հունվարի 15-ին՝ ժամը 00.00-ին, եւ կտեւի մեկ օր: Լայպցիգում օդանավակայանի անվտանգության համար պատասխանատու անձնակազմը կդադարեցնի աշխատանքը 4.00-ից մինչեւ 18.00-ը, Դրեզդենում՝ 3.00-ից մինչեւ 21.00-ն, Էրֆուրտում՝ 6.00-ից մինչեւ 22.00-ն, Ֆրանկֆուրտում՝ 2.00-ից մինչեւ 20.00-ն:

Արհմիությունը ձգտում է ժամում մինչեւ 20 եվրոյով բարձրացնել 23 հազար աշխատակիցների աշխատավարձը, որոնք պատասխանատու են օդանավակայաններում անվտանգության համար: Գործատուն համարում է, որ այդ պահանջը չափազանցված է: Verdi-ն իր հերթին դժգոհություն է հայտնել, որ գործատուն դեռեւս լուրջ առաջարկ չի արել, որը թույլ կտար հրաժարվել նախազգուշացնող գործադուլից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել