News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի ավագ ներկայացուցիչ թագաժառանգ Թուրքի իբն Ֆեյսալ Ալ Սաուդը հայտնել է BBC News-ին, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերումը բացասական հետեւանքներ կունենա, եւ, մասնավորապես, կամրապնդի Իրանի, Ռուսաստանի եւ նախագահ Բաշար Ասադի դիրքերը:

Թագաժառանգը զրուցել է պարբերականի հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի Էր-Րիադ այցից անմիջապես առաջ:

Պոմպեոն այցով գտնվում է Մերձավոր Արեւելքում եւ արդեն այցելել է Իրաք, Եգիպտոս եւ Բահրեյն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ