News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիային ավերածությամբ է սպառնացել, եթե Անկարան Սիրիայից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո իր գործողությունների ընթացքում հարձակվի սիրիացի քրդերի վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Թուրքիան կավերենք այն դեպքում, եթե քրդերի վրա հարձակվեն»,- կիրակի Twitter-յան իր էջում նշել է Սպիտակ տան ղեկավարը: Նա նա նշել է, որ «քրդերն իրենց հերթին Թուրքիային չպետք է սադրեն»: Ըստ Թրամփի՝ անհրաժեշտ է ստեղծել «20-մղոնանոց (մոտ 32 կմ) բուֆերային գոտի»:

Դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուսբերումը սկսելու մասին: Նա դա պատճառաբանել էր Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակով, ինչը ԱՄՆ զորքերի այնտեղ գտնվելու միակ պատճառն էր: ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտարարել էին, որ զորքերի դուրսբերումը կարող է տեւել 60-ից մինչեւ 100 օր: Ընդ որում՝ Պենտագոնից շեշտել էին, որ ԻՊ-ի դեմ արշավանքը չի դադարել, ԱՄՆ-ն «կշարունակի աշխատել իր գործընկերների եւ դաշնակիցների հետ ԻՊ-ին ջախջախելու համար»:

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Իսրայել այցի շրջանակում (Թուրքիա այցելության նախօրեին) հայտարարել էր, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը պետք է ընթանա նրանց անվտանգության ապահովումը հաշվի առնելով, որոնք ԱՄՆ-ի հետ պայքարել են ԻՊ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ: ԻՊ-ի եւ այլ գրոհայինների դեմ հաղթանակում իրենց ավանդն են բերել նաեւ քրդերը:

Անկարայում խիստ էին արձագանքել Բոլթոնի խոսքին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ սխալ էր որակել ԱՄՆ պահանջը Սիրիայում քրդերի անվտանգությունը երաշխավորելու մասին: Նա հայտարարել էր, որ Անկարա Բոլթոնի այցից հետո Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ գործողությունը Թուրքիան կարող է սկսել ցանկացած պահի, նախապես կապվելով Թրամփի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ