News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 13-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Զաքյան 8 եւ Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեներում գտնվող «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, ժամը 19:40-ին՝ Սեբաստիա 123/2 հասցեում գործող «Fast Credit» վարկային կազմակերպությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից համապատասախանաբար մեկական մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 20:00-ի դրությամբ կատարվել է տեղազննում եւ երեք հասցեներում էլ ռումբ չի հայտնաբերվել:

Ժամը 19:53-ի դրությամբ տեղեկություն է հաղորդվել, որ ռումբ է տեղադրված Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում:

Փրկարարները ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Ամենաշատ