News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մի խումբ փատաբաներ հավաքվել են ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց՝ ի աջակցություն Մանվել Գրիգորյանի փաստաբանի Արսեն Մկրտչյանի։ 

Քիչ հետո կսկսվի Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիան։ 13։30 դատարանում կմեկնարկի Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը, որը հետաձգվել էր հունվարի 11–ին։

Նշենք, որ հունվարի 11-ին ցուցարարները վիրավորել էին Մանվել Գրգորյանի փաստաբանին, թքել մեքենայի վրա, վնասել մեքենան։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները հունվարի 12–ին մի քանի ժամով փակել էին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ 

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ