News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արարատ Միրզոյանը, ով այսօր առաջադրվել է ԱԺ նախագահի պաշտոնում, լավ տրամադրությամբ է եկել Ազգային ժողով:

Լրագրողների հարցին, թե պատրա՞ստ է ստանցնել ԱԺ նախագահի պաշտոնը, նա արձագանքեց. «Հիմա տեսնենք, թեկնածությունը թող առաջադրեն, հետո կտեսնենք»:

Նա խոստացավ մնացած հարցերին պատասխանել ավելի ուշ:

Ըստ նախնական տեղեկությունների, ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրվի Արարատ Միրզոյանը: ԱԺ փոխնախագահներ կլինեն «Իմ քայլը» դաշինքից Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, իսկ երրորդ փոխնախագահի պաշտոնը (որն օրենսդրությամբ պետք է տրվի ընդդիմությանը) բաժին կհասնի ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը: Թեեւ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ իրենք առաջադրելու են Մանե Թանդիլյանի թեկնածությունը, սակայն «Իմ քայլը» դաշինքը մտադիր է քվեարկել ԲՀԿ-ի թեկնածուի օգտին:

Տպել
Ամենաշատ