News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նոր ԱԺ-ի եւ նոր կառավարության ձեւավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին  փուլը, սկսվում է հաջորդ հույսերի եւ խոստջումների իրականացաման հետեւողական, համառ եւ ամենօրյա աշխատանքի փուլ։ 7-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստին այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհավորելով նորընտիր պատգամավորներին եւ արդյույնավետ աշխխատանք մաղթելով նրանց։

«Պատմություն դարծած 2018 թվականը մեծ փոփոխությունների,փորձությունների սպասումների եւ հույսերի տարի էր, մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական եւ քաղաքական ոգու բազմաթիվ դրսեւորումների տարի էր։ Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են դրանց մասնակցած բոլոր քաղաքական ուժերին եւ միջազգային դիտորդների կողմից բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա ԱԺ-ին։ Նոր ԱԺ-ի եւ նոր կառավարության ձեւավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին  փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի եւ խոստումների իրականացաման հետեւողական, համառ եւ ամենօրյա աշխատանքի փուլ։

Հարգելի պատգամավորներ դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները եւ իրականացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան։ Իհարկե, եձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայասատանի քաղաքացու աջակցությունից եւ նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային , կրթական կյանքին»,- ասաց նա։

Նախագահի խոսքով՝ նոր Հայաստանը կառուցելու գործում դեռ բազում եւ լուրջ փոփոխությունենր պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում եւ տարբեր մակարդակներում։

«Առաջնային հարց է մնում ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ ապրելը։ Ներկայումս թե իրավական հարության վրա, թե գործնականում այդ իրավունքներին բավարար կարեւորություն տրված չէ։ Նոր Հայաստանում մարդու տնտեսական , սոցիալական, մշակութային, կրթական իրավուքներն ու ազատությունները պետք է հանդիսանան մարդու արժանապատվության կարեւորագույն  բաղկացուցիչ մասը եւ հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի եւ պետական մարմինների գործողությունների հիմքում»,- հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ