News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեմը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ժամանակավորապես վերականգնել երկրի կառավարության աշխատանքը, հաղորդում է Gazeta-ն` վկայակոչելով Fox News-ին:

Գրեմի կարծիքով, շաթդաունի ժամանակավոր կասեցումը կարող է օգնել Թրամփին հասնել առաջընթացի՝ Մեքսիկայի հետ սահմանի պատի ֆինանսավորման շուրջ բանակցություններում:

Նա նաեւ ավելացրել է, որ Թրամփը կարող է Միացյալ Նահանգներում արտակարգ դրություն հայտարել՝ սահմանին ճգնաժամի պատճառով:

Գրեմը շեշտել է, որ ԱՄՆ կառավարության աշխատանքի վերականգնումը թույլ կտա  հետաձգել արտակարգ դրության հայտարարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ