News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեկ ուշ երեկոյան մենք խոսել ենք եւ եղել է հետեւյալ տարբերակը՝ հաշվիչ հանձնախմբում 2-ական ներկայացուցիչ լինի ԲՀԿ-ից ու «Լուսավոր Հայաստանից» եւ 3 ներկայացուցիչ «Իմ քայլը» խմբակցությունից: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ անդրանիկ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկեց, որ իրենք դեմ չեն, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացուցիչների թիվը հասնի 5-ի:

«Իմ քայլը» դաշինքից Արարատ Միրզոյանը հավաստեց, որ նման խորհրդակցություն եղել է, որ հաշվիչ հանձնախումբը ձեւավորվի ոչ թե քաղաքական ուժերի եղած համամասնությամբ, այլ իրենք ընդդիմությանը իրենց տեղերից զիջեն մեկական տեղ:

«Այստեղ խնդիրն այլ է, «ԱԺ կանոնակարգ» օրենքն ասում է, որ Հաշվիչ հանձնախումբը ձեւավորվում է ըստ համամասնության: Եթե իրավաբանները եւ աշխատակազմը վստահեցնում են, որ մենք իրավունքի ուժով մեր տեղերը կարող ենք զիջել, ապա քաղաքական առումով մենք խնդիր չենք տեսնում»,-ասաց նա:

Դրանից հետո ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքից Լիլիթ Մակունցի առաջարկով 20 րոպե ընդմիջում հայտարարվեց, որպեսզի «խմբակցությունները կարողանան նիստ գումարել եւ կարողանալ թեկնածուներին ներկայացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ