News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստան հեղուկ գազ (LPG) ներմուծող ընկերություններն ու հեղուկ գազով աշխատող ավտոմեքենաների վարորդները արդեն մի անի օր է հայտնվել են լուրջ խնդրի առջև։  Եղանակային անբարենպաստ պայմանների և անանցանելի ճանապարհների պատճառով Ռուսաստանից և Իրանից ներմուծվող հեղուկ գազը չի հասնում լցակայաններ, իսկ հեղուկ գազի գրեթե բոլոր լիցքավորման կայաններում պահուստները սպառվել են։

Նկատենք, որ տարվա մեջ մի քանի անգամ լինում են դեպքեր, երբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելու պատճառով Ռուսաստանից հեղուկ գազ չի ներմուծվում Հայաստան, սակայն առաջին անգամ է, որ լուրջ խնդիրներ են առաջացել այլընտրանքային ուղիով՝ Իրանից Հայաստան հեղուկ գազ ներմուծելիս։

Հեղուկ գազ ներմուծող «Գազ պրոպան» ընկերության տնօրեն Ժիրայր Յախանեջյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ ներմուծման դժվարությունները պայմանավորված են ճանապարհների անանցանելիությամբ։ Նրա խոսքով՝ հեղուկ գազի սպառման  աննախադեպ աճ է արձանագրվել, քանի որ Հայաստանում շեշտակի աճել է հեղուկ գազով ավտոմեքենաների պահանջարկը։

Նա նշեց, որ ընկերությունները  խուսափում են մեծ քանակությամբ վառելիք ներկրել, քանի որ միջազգային շուկայում, մասնավորապես Ռուսաստանում հեղուկ գազի գնի տատանումները կարող են ազդել Հայաստանյան գների վրա։

Յախանեջյանը  հույս հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ ՌԴ–ից և Իրանից ներմուծվող հեղուկ գազը հնարավոր է հասնի լցակայաններ։

Նշենք, որ Հունվարի 14-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: Նշենք, որ 2018 թ. հունիսի 30-ից առայսօր շինարարական աշխատանքներ են իրականացվում նաև Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ