News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից պատգամավոր ընտրված Հրաչյա Հակոբյանը, ով նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աներորդին է, համաձայն չէ, որ իր ընտրվելու հարցում  գործել է Նիկոլ Փաշինյանի գործոնը։

«Կարծում եմ՝ հանրությունը հասցրեց բավականաչափ ծանոթանալ իմ օրենսդրական նախաձեռնությանը։ Իմ օրենսդրական նախաձեռնությունը նույնպես Նիկոլ Փաշինյանի ֆակտո՞րն էր»,–հարցրեց նա։ 

Հարցին՝ իր օրենսդրական նախաձեռնության համար են քաղաքացիները ընտրե՞լ իրեն, Հրաչյա Հակոբյանն պատասխանեց. «Եթե օբյեկտիվ լինենք՝ չեմ ասում շատ ակտիվ պատգամավոր եմ եղել, բայց նաեւ պասիվ էլ չեմ եղել, միայն կոճակ չեմ սեղմել։ Գոնե պետք է նկատած լինեիք իմ քարոզարշավը, երբ ես 14 օր անընդմեջ ես շփվել եմ տեղի բնակիչների հետ»,–հավելեց Հրաչյա Հակոբյանը։

Տպել
Ամենաշատ