News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Արարատ Միրզոյանն իր խոսքերն սկսեց 2800 տարի առաջ Էրեբունի ամրոցը հիմնադրած Արգիշտի արքայի խոսքով՝ «Հանուն մեր երկրի հզորության եւ ի սարսափ թշնամաց»:

Նա նաեւ մեջբերումներ արեց «Սասնա ծռեր» էպոսից:

«Այժմ գործադիր իշխանությունում իմ պարեկն ավարտված է եւ ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերի հաղթահարմանը»,-նշեց նաէ անդրադառնալով ԱԺ մի քանի ուղղությունների վերաբերյալ իր պատկերացումներին:

«Նոր խորհրդարանի օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնելու նոր ձեւավորվելիք կառավարության ծրագիրը եւ դրա իրականացման ուղղությամբ մշակվելիք օրենսդրական փաթեթները: Ես անելու եմ ուժերիս ներածը այդ ծրագրի իրագործման շուրջ խորհրդարանական առավելագույն ամենալայն կոնսոլիդացիան ձեւավորելու համար:

Խորհրդարանը պետք է դառնա ավելի նախաձեռնող՝ հրաժարվելով արձագանքողի տարիներ ի վեր ունեցած իր դերից: Այո, ողջ աշխարհում օրենսդրական նախաձեռնությունների գերակիռ մասի հեղինակը կառավարություններն են, բայց մեր պարագայում այդ համամասնությունը չափազանց անհավասար է: Նույն նպատակով կարեւոր եմ համարում կառավարության եւ ԱԺ-ի շահերի համադրումը»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ փորձելու է ձեւավորել ԱԺ համաձայնեցված օրակարգ, որը ամենալայն լեգիտիմություն կտա ընդունվելիք որոշումներին:

Անդրադառնալ;ով խորհրդարանական վերահսկողությանը, Արարատ Միրզոյանն ասաց, որ պետք է արդյունավետ, ծրագրային վերահսկողություն իրականացնեն՝ օգտագործելով եղած գործիքակազմը, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ընդլայնելով իրավական շրջանակը:

Նա ընդգծեց, որ պետք է նոր բովանդակություն հաղորդել խորհրդարանական լսումներին, դրանք չպետք է սկսվեն ու ավարտվեն լսումների օրը. «Հաջորդող գործողությունների հստակ ծրագրով, ներկայացված առաջարկություններով զուգորդված լսումները խորհրդարանական վերահսկողության լավագույն գործիքը կարող են դառնալ»:

Նա կարծիք հայտնեց, որ որեւէ քաղաքական ուժ չպիտի եւ չի էլ կարող միայն իրենով լսնել քաղաքական դաշտը, միայնակ ձեւավորել քաղաքական օրակարգը, ապահովել քաղաքական մտքի գեներացիան, քննարկումներն ու վերջնական արդյունքը:

Առավելեւս այդպիսի վարքագիծ ու տրամադրվածություն չի կարող ունենալ ԱԺ նախագահն ի պաշտոնե: Վերջին ամիսներին ես փորձել են գործընկերային լինել տարբեր քաղաքական ուժերի հետ: խորը հարգանքով վերաբերվելով ընդդիմության դերին, ինքս, որպես իշխող ուժի ներկայացուցիչ, ով ոչ հեռու անցյալում ընդդիմության պատգամավոր էր, ամեն ինչ անելու եմ բոլոր խմբակցությունների հետ կառուցողական, արդյունավետ երկխոսության համար»:

Արրատ Միրզոյանն իր ելույթը ավարտեց այնպես, ինչպես սկսել էր. «Կեցցե մեր երազանքների հայաստանը, որ մենք կերտելու ենք հանուն մեր երկրի հզորության եւ ի սարսափ թշնամաց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ