News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով նաեւ իր ընկերն է, սպասում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավերքին։

Լրագրողների հարցին, թե Գագիկ ԾԽառուկյանը չի՞ դիմել Լուկաշենկոյին, որ նա Հայաստանի հետ հարաբերություններում կոռեկտ լինի, Ադրբեջանին զենք չվաճառի, որին ԲՀԿ առաջնորդն պատասխանեց. «Լուկաշենկոն շատ կոռեկտ ա, ես, ասենք, իրեն ասել էի, իր վերաբերմունքն ու հարգանքն էլ դուք տեսնում եք, ինքը սպասում ա, որ մեր վարչապետի կողմից հրավերք լինի, ինքը գա, հանդիպի վարչապետի հետ, հանդիպի ձեր հետ եւ ցանկացած ձեր հուզող հարցին ինքը պատասխանի»,–նշեց Ծառուկյանը՝ հորդորելով վարչապետի աշխատակազմից ճշտել՝ եղե՞լ է արդյոք հրավեր, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի սկզբին էր Գագիկ Ծառուկյանը հայտարարել, որ  Լուկաշենկոն սպասում է հրավերի, որ գա Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ