News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Իսկապես, ԱԺ-ի դերը այնքան մեծ չի եղել մեր պետական ինստիտուտների ողջ համակարգում, բայց եւ Սահմանադրությունը եւ 7-րդ գումարման պատգամավորն անհատապես արդեն խոսում են այն մասին, որ ԱԺ-ի դերը հետայսու պետք է բարձրանա: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, մասնավորապես հարց ուղղեց. «Ինչ եք անելու, որ խորհրդարանը չլինի գործիք կառավարության ձեռքին, այլ լինի գործոն: Դուք պատրաստ լինելո՞ւ եք հակադրվել կառավարությանը, բարձրացնելու ԱԺ-ի դերը, այն դարձնելով թիվ մեկ քաղաքական ամբիոնը, հարթակն ու գործոնը»:

Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց. «Այո, ԱԺ-ում մեծամասնությունը կառավարության քաղաքական հենարանն է, եւ բնական կլինի, որ կառավարության նախաձեռնությունների գերակշիռ մասը աջակցություն պետք է ստանա ԱԺ-ում, բայց նաեւ պիտի խորհրդարանն ինքը հանդես գա նախաձեռնություններով, փոխի համամասնությունը, ոչ թե ինքնանպատակ կերպով հակադրվի կառավարությանը, այլ համատեղ աշխատել երկրի համար ավելի լավ իրավական դաշտ ունենալու ուղղությամբ: Ես ձեր ասածը տեսնում եմ կառավարության հետ համագործակցության, բանակցությունների միջոցով: ԱԺ-ն չպետք է թղթի վրա գրված թողնի վերահսկողության մասին իր գործառույթները»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ