News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ Էդմոն Մարուքյանի հետ բանավեճի թեման փակված է, տարաձայնություններ չկան։

Այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Բանավեճ ա եղել, ինքն ասել ա, ես պատասխանել եմ»։ 

Հարցին՝ այսինքն սպառված է բանավեճը, Ծառուկյանը պատասխանեց. «Իհարկե սպառված ա, հիմա մարդ ա, մարդիկ իրար հետ բանավիճել են, թեման փակվել ա, ինչի մասին ա խոսքը»։ 

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական բանավեճի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել էր, թե որն է իր մոտիվացիան, ինչ կարիք կա պատգամավոր դառնալու։

«Ձեր բիզնեսը պաշտպանելու ենք, ես անձամբ պատրաստ եմ պաշտպանել»,– Ծառուկյանին դիմել է Մարուքյանը։

Ի պատասխան ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ ինքը պաշտպանության կարիք չունի, ապա հետաքրքրվել, թե Մարուքյանն իր կյանքում ինչ է արել։

«Ես կլասիկ պատգամավոր եմ»,– նշել էր Մարուքյանը, ինչին Ծառուկյանն արձագանքել էր. «Ես քո կլասիկ ցավը տանեմ... Էդ որ պատգամավոր էին ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Գեւորգին ճանաչո՞ւմ ես, որ քո քարոզարշավն էր կազմակերպում, պիտի գայիր, ճանապարհին իմացար, որ թղթերդ պակաս են, չեկար։  Չի կարելի դեմագոգություն անել, Մարուքյան»։

Էդմոն Մարուքյանը կտրականապես հերքել էր, որ ինքն այդ հարցով Ծառուկյանի մոտ գնալու մտադրություն է ունեցել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ