News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը


Գեներալ Մանվել Գրգորյանին կալանավորելու պահանջով մի քանի տասնյակ էջմիածնեցիներ երթով քիչ առաջ ժամանեցին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Ցուցարարները բղավում են «Տուշոնկա», «Ոստիկանը մերն է», «Դատախազ, դուխով»։

Նշենք, որ այս ակցիայն զուգահեռ դատարանի մոտ ակցիա են իրականացնում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի աջակից փաստաբանները։ Այստեղ է նաեւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները հունվարի 12–ին մի քանի ժամով փակել էին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ֆոտոռեպորտաժներ