News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Focus2move գործակալությունը կազմել է  բոլոր շուկաներում SUV հատվածի ամենավաճառվող մոդելների վարկանիշը: 2018 թվականի բացարձակ բեսթսելերը, ինչպես եւ մեկ տարի առաջ, ճապոնական Toyota RAV4-ն է: Անցյալ տարի մոդելը հասցրել էր փոխել սերունդները եւ վաճառվել 830 928 օրինակով (+3,7 տոկոս՝ 2017-ին), գրում է Vesti-ն:

Ըստ հանրաճանաչության երկրորդ տեղում Volkswagen Tiguan-ն է, որը  789 928 գնորդ է գտել (+8,4 տոկոս): Երրորդ ամենալավ վաճառվող մոդելը Honda CR-V-ն է՝ 741 302 մեքենա արդյունքով (-2,3 տոկոս), վերջին երկու տարիներին առաջատարի հորիզոնականից իջնելով մինչեւ «բրոնզ»:

Առաջին հնգյակը եզրափակում են Hyundai Tucson-ն (569 987 մեքենա) եւ Nissan Qashqai-ը (519 632 օրինակ): SUV ամենավաճառվող մոդելների տասնյակում հայտնվել են նաեւ Kia Sportage (482 116 մեքենա), չինական Haval H6 (460 820 օրինակ), Mazda CX-5 (457 283), Nissan Rogue-ը (X-Trail-ի համանման տարբերակը, 454 061) եւ Chevrolet Equinox-ը (437 519):

Ընդհանուր առմամբ, SUV-ի հատվածի գլոբալ վաճառքը 2018 թվականին աճել է 6 տոկոսով եւ կազմել 32.1 մլն ավտոմեքենա: Քրսովերները եւ ամենագնացները ոլորտի ամենաարագ աճող դասն են: 2014 եւ 2018 թվականների ընթացքում SUV-ի գլոբալ վաճառքը աճել է 69 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Հունգարիայում վաճառքի է հանվել հազվագյուտ «Վոլգա», որը պատկանել է Գերմանիայում «ԳԱԶ»-ի դիլերին
Վաճառողը հիշեցնում է, որ ԳԱԶ-3111 նախագիծը սկսվել է 1990-ականների առաջին կեսին, իսկ ընդհանուր արտադրանքը կազմում է մոտ 400 միավոր
Ամենաշատ