News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝ օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով՝ սեփական կատու չի ունեցել, իսկ պաշտոնին լինելով՝ դարձել է միլիարդատեր։

Այսօր՝ հունվարի 14-ին,  ԱԺ–ում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է նա գործարար լինելով շարունակում պատգամավորական գործունեությունը, Ծառուկյանը հարցով պատասխանեց. «Գործարարը որն ա, ես գործարար եմ ք՞ո համար»,–ապա շարունակեց. «Ես սեփականատեր եմ, որի համար ձեզ ասում եմ՝ Ծառուկյանը ոչ թե անհատ պատգամավոր ա, որ եկել ա, արտահայտությունն ա սխալ, Ծառուկյանը կուսակցության ղեկավար ա, որը հիմնել ա արդեն 20 տարի եւ որը հանդիսանում ա քաղաքական դաշտում երկրորդ քաղաքական ուժը։ Թեման փակ ա, անիմաստ է դրա մասին խոսել»։

Հարցին, թե օլիգարխի՝ Գագիկ Ծառուկյանի սահմանումն ո՞րն է, նա դիմեց լրագրողին. «Դա դու պետք է իմանաս, որ օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով՝ սեփական կատու չի ունեցել, պաշտոնին լինելով՝ դարձել ա միլիարդատեր, եթե չգիտես, գրանցի՛ մոտդ»։

Լրագրողը հետաքրքրվեց՝  արդյո՞ք դա օլիգարխի կլասիկ սահմանումն էր, Ծառուկյանը պատասխանեց. «Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ, ձեր ցավը տանեմ»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ