News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախկինում տարածված է եղել հիվանդոտ տեսակետ, թե հայ-վրացական հարաբերություններում չկան խնդիրներ, որոնք լուծելի չլինեն: Այս մասին, այսօրէ՝ հունվարի 14-ին, ԱԺ նիստում իր լույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Այո, ես էլ եմ դրա հետ համաձայն, որ որպեսզի դրանք լուծվեն, նախ պետք է անվանել այդ խնդիրները, մտցնել երկկող հարաբերությունների օրակարգ ու տալ լուծումներ, ոչ թե ասել, որ երկկողմ խնդիրներ չկան, անտեսել դրանք եւ թողնել, որ դրանք անընդհատ խորանալ:

Ջավախահայության խնդիրները վերջին տարիներին սրվեցին, թուրք-ադրբեջանական տանդեմի աստիճանաբար Վրաստանում ձեռք բերած ազդեցությանը զուգահեռ:

Մենք պետք է շատ նուբ, բովանդակային ու նպատակային աշխատենք Վրաստանի հետ, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմը չեզոքացնենք եւ կարողանանք նաեւ լուծել վրացահայության, ջավախահայության խնդիրները»,-հայտարարեց Թորոսյանը:

Նրա խոսքով, օրինակ, երկար ժամանակ է, ասում են հնարավոր չէ հայկական գիրք, թերթ, անգամ բուկլետ անցկացնել Ջավախք, ինչը նորմալ չէ. «Այս հարցը քննարկվե՞լ է, փորձե՞լ են լուծումներ տալ, ես չգիտեմ»,-ասաց նա:

«Կամ, ասենք, ՀՀ-ն որոշել է, ու այս տարվա հունվարի 1-ից սահմանային անցման բեռի չափը չի կարող գերազանցել 25 կգ-ն, նախկին 50 կգ-ի փոխարեն: Ասենք, ջավախքցի ուսանողը գալիս է ուսանելու Հայաստանում եւ իր հետ բերում է մեկ պարկ կարտոֆիլ, որը 50 կգ է: Ինչ անի, քիչ-քիչ մտցնի Հայաստան, թե՞ մաքսազերծի իր հանպազօրյա անհրաժեշտությունը»,-ասաց Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, որ երկու երկրների հարցերը պետք է քննարկվեն ու լուծվեն եւ չպետք է նրանք իրար գործողություններում դավադրություն փնտրեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ